17 11 2023

Երբեք որևէ թուղթ երկրի անվտանգություն չի երաշխավորել. Արթուր Խաչատրյան



 «Ադրբեջանն արևմտյան հարթակներում Հայաստանից պոկեց այն, ինչ պետք էր», -այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Առաջին անգամ արևմտյան հարթակում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ, չունենալով դրա որևէ իրավունք, ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ», - նշեց Խաչատրյանը։

Հարիցն՝ Ադրբեջանի հրաժարումը վաշինգտոնյան հանդիպումից ինչո՞վ է հղի՝ պատգամավորն արձագանքեց՝ պատերազմով։

«Երբ Փաշինյանը խոսում էր խաղաղության դարաշրջանի մասին, երբ իրենց պատվիրակները Բրյուսելում խոսում էին խաղաղության մասին, այդ նույն պահին տեղեկություն եկավ, որ Ադրբեջանը 1,2 միլիարդ դոլարի զենքի գնման պայմանագիր է կնքել։ Ինչքան էլ ասես հալվա՝ բերանդ չի քաղցրանա, երբեք որևէ թուղթ երկրի անվտանգություն չի երաշխավորել։ Երկրի անվտանգությունն ապահովում է  պաշտպանունակ բանակը ու ճկուն դիվանագիտությունը», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ