17 11 2023

Եթե Արցախի քաղաքական ներկայացվածությունը պահվի, Արցախի հարցը կմնա օրակարգում. Արթուր Խաչատրյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ցանկացած գործողություն բխում է  նպատակներից. «Այս իշխանությունների  նպատակն է Արցախի հարցը փակել վերջնականապես։ Փաշինյանը հրապարակեց քարտեզ և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Արցախը որևէ կերպ այդ քարտեզի վրա նշված չէր։ Դա իրենց նպատակն է»։

Ըստ նրա, այս իշխանությունները շատ լավ հասկանում են, որ եթե Արցախի ժողովուրդն այստեղ կոմպակտ ապրի, քաղաքական ներկայացվածությունը պահի, Արցախի հարցը կմնա օրակարգում, հետևաբար ամեն ինչ անելու են, որպեսզի դա տեղի չունենա, ներառյալ պետական ինստուտուների՝ ՀՀ-ում գործելու համար ոչ բարենպաստ միջավայր ստեղծելը։

«Հայաստանի իշխանությունների համար Արցախի իշխանությունների կամ Արցախի ժողովրդի ներկայացուցիչների գործունեությունը ՀՀ-ում ռիսկ է, վտանգ է, բայց որ ադրբեջանցիները գրավել են Հայաստանի ինքիշխան տարածքից 250 քառակուսի կիլոմետր և զվռնում են ՀՀ տարածքում, առնվազն այդ 250 քառակուսի կիլոմետրի վերի վրա, մահ ու ավեր են սփռում, իրենց համար ազգային անվտանգության վտանգ չէ։ Դրան նորմալ են  վերաբերում, եթե նորմալ չվերաբերեին, որևէ քայլ կձեռնարկեին։ Իսկ ներկայացվածությունը շատ կարևոր է»,- ասաց Ա. Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ