17 11 2023

Արցախի Հանրապետության պետական մարմինները, իհարկե, պե՛տք է գործեն. Արծվիկ Մինասյան



«Մերժելի է  այդ մոտեցումը, ավելին՝ սա շարունակությունն է  այն ազգակործան քաղաքականության, որ գործող իշխանությունն իրականացնում է»,- խորհրդարաական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ըստ  որի՝  Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կամ զարգացումը սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։

«Ոչ թե 101 հազար և ավելի,  այլ պետք է խոսենք 150 հազար և ավելի արցախցիների մասին, որովհետև, փաստացի, Արցախն ամբողջությամբ հայաթափված է, հետևաբար, այս թվերը կարևոր են, որպեսզի միջազգային հանրությանը ճիշտ  պատկեր փոխանցվի:

 Ակնհայտ և  միանշանակ է, որ պետական մի շարք ինստիտուտներ, առաջին  հերթին ժողովրդի սուբյեկտայնությունը մատնանշող և նրա ներկայացուցչական բարձրագույն մարմինն ու այն ներկայացնող ԱԺ նախագահը, արտաքին քաղաքականությունը ներկայացնող գերատեսչությունը, բազմաթիվ այլ պետական հաստատություններ Արցախի Հանրապետության , իհարկե,  պետք է գործեն, այս մարմինները պետք է կարողանան իրենց հավաքական, անհատական բազմաթիվ հարցեր, խնդիրներ հավուր պատշաճի ներկայացնեն»,- ասաց խմբակցության քարտուղարը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ