16 11 2023

Խաղաղության պայմանագիրը չի կնքվում, քանի որ կողմերն իրար նկատմամբ անվստահություն ունեն. Փաշինյան



Խաղաղության պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ամեն անգամ մենք Ադրբեջանի, երևի, Ադրբեջանը մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում ենք պայմանավորվածություններից հրաժարվելու ու ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա», - ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղաթահարման մեխանիզմի ձևակերպումն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ