Փաստաբանական խմբի հայտարարություն՝
Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները: Արդյունքում գրեթե Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների քննչական մարմինները հրաժարվեցին Ա. Սուքոյանի լսվելու իրավունքի իրացումից: Այսօր տեղեկացել ենք, որ առկա է Ա. Սուքոյանին ձերբակալելու որոշում: Այսինքն առանց լսելու անձին, որոշել են ձերբակալել: Ուշագրավ է, որ հենց երեկ ոստիկանները բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ, սակայն որևէ քրեական վարույթ հարուցված չէ: Ուշագրավ է, որ հանրությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր լրագրողների նկատմամբ բռնության գործադրմամբ, բայց որևէ մեկը չէր ձերբակալվել: Ակնհայտ է, որ սույն դեպքը չի վերաբերել լրագրողի կարգավիճակին, իսկ այդ պնդման հիմքը նաև հենց ենթադրյալ տուժողի հրապարակավ հայտարարությունն է: Առկա չէ որևէ առնչություն: Դեպքը եղել է միջանձնային բնույթի վիճաբանություն, որի վերաբերյալ մեր ամբողջական դիրքորոշումն, այդ թվում հրապարակավ ներկայացվելու է
Փաստաբաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև
Էրիկ Ալեքսանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը