Մենք առաջնային ուզում ենք բանակցությունների գնալ այնտեղ, որտեղ պայմանավորածություններ ենք ունեցել։ Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե ՀՀ-ն ուզում է բանակցությունները շարունակել, ապա ինչու չի գնում Մոսկվա այն դեպքում, երբ և՛ Իլհամ Ալիևը, և՛ ռուսական կողմը պատրաստակամություն են հայտնում։
«Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունների այս ձևաչափով՝ խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու և հնարավորության դեպքում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Հնարավորություն կա նաև այլ մակարդակներում, օրինակ՝ Վաշինգտոնում, այդ բանակցությունները շարունակելու։ Հայաստանը պատրաստակամ է և հուսանք, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա», - ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչու հայկական կողմը, այնուամենայնիվ, Մոսկվա չի գնում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Մենք գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում, որտեղ այս պահին հնարավորություն ենք տեսնում և որտեղից մեզ հստակ առաջարկներ են եղել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը