«Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից եւ Անդրկովկասից «դուրս մղելու» իր մտադրությունները»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Պատասխանելով «Россия» հեռուստաալիքի թղթակցի հարցին՝ Լավրովն ասել է. «Չի ստացվելու։ Մենք այստեղ ենք պատմականորեն և ոչ մի տեղ չենք անհետանալու։ Դա շատ լավ գիտեն մեր գործընկերներն ու դաշնակիցները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը