10 11 2023

Պուտինը Ուկրաինայի հետ պատերազմից հետո առաջին անգամ մեծ ասուլիս կտա

Պուտինը Ուկրաինայի հետ պատերազմից հետո առաջին անգամ մեծ ասուլիս կտա

Դեկտեմբերի 14-ին նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը, ՌԲԿ-ին է հայտնել դրա պատրաստման ընթացքին ծանոթ երկու աղբյուր։

Այս տարի ասուլիսը տեղի է ունենալու ուղիղ կապի ապահովմամբ, ավելի վաղ հայտնել էր նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա, ժամկետն արդեն որոշված ​​է։

Ասուլիսը և ուղիղ կապը կայանալու են նախագահական ընտրություններին ընդառաջ, որոնք նշանակված են 2024 թվականի մարտի 17-ին։ Վերջին նախագահական քարոզարշավից առաջ մամուլի ասուլիսը դարձյալ  դեկտեմբերի 14-ին էր տեղի ունեցել։ 2017 թվականին Պուտինը հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցելու է որպես ինքնաառաջադրված թեկնածու։

Այս տարի համատեղ միջոցառումը կլինի առաջինը Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Անցյալ տարի Կրեմլը ուղիղ կապ կամ ասուլիս չանցկացրեց։

Վերջին անգամ պետության ղեկավարի ուղիղ կապը տեղի է ունեցել 2021 թվականի հունիսին, իսկ մամուլի ասուլիսը՝ դեկտեմբերին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ