Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ի սկզբանե պատրաստվում էր մասնակցել ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստին, սակայն հետո հրաժարվեց ժամանակացույցի փոփոխության պատճառով:
«Հետո մենք տեսանք, որ նա Երևանում հյուրընկալել էր Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդականին:
Միաժամանակ ԱԽ քարտուղարների նիստում Հայաստանը ներկայացել էր Ռուսաստանում ՀՀ դեսպանով և ընդհանուր առմամբ մասնակցում էր նիստին», - ասաց Զախարովան։
Նա ընդգծեց՝ մասնակցության մակարդակը որոշում է հենց պետությունը։
Հիշեցնենք` ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպումը կայացավ նոյեմբերի 8-ին Մոսկվայում։ Նախորդ օրը հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու նիստին։
Նրա փոխարեն հանդիպմանը ներկա էր ՌԴ–ում ՀՀ դեսպանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որը կազմակերպվել էր Բիշքեկում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը