06 11 2023

Եվրոպան այստեղ զբաղված է ոչ թե մարդու իրավունքների, այլ մեր բռնապետին պաշտպանելով. Հովհաննես Իշխանյան



Աննախադեպ երևույթ է, որ ֆեյսբուքյան գրառման համար մարդկանց դեմ գործեր են հարուցվում, մենք Թուրքիային էին ծաղրում: Այս մասին Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում ասաց ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում հարուցված տարբեր քրգործերին:

«Հայաստանում այսօր բազմաթիվ քաղբանտրակյակներ կան, բայց եվրոպան նրանց չի համարում քաղհալածյալ, քանի որ այդ մարդիկ նստած են, քանի որ պայքարել և պայքարում են Արցախի անկախության, ինքնորոշման համար: Բայց դա չի նշանակում, որ պետք է դադարել Եվրոպայի հետ խոսել, օրինակ բացատրել, որ դուք ծափահարում եք մարդու, ով բազմաթիվ ապօրինի բաներ է արել»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ