Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100-ից ավելի պացիենտներ դեռ գտնվում են ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այրվածքների պարագայում նրանց վերականգնողական բուժօգնությունը բավական երկար է տևելու», - ասաց նա։
Նախարարն ասաց, թե այրվածքներ ստացած 19 պացիենտների մոտ, ովքեր տեղափոխվել են արտերկիր, դրական դինամիկա կա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը