05 11 2023

Իշխանության բոլոր ընդդիմախոսներն ու, առհասարակ, տարբերվող կարծիք ունեցողները, ուժայինների խոշորացույցի տակ են. Տիգրան Աբրահամյան

Իշխանության բոլոր ընդդիմախոսներն ու, առհասարակ, տարբերվող կարծիք ունեցողները, ուժայինների խոշորացույցի տակ են. Տիգրան Աբրահամյան

Անակնկալ բան տեղի չի ունեցել, որովհետև իշխանության բոլոր ընդդիմախոսներն ու, առհասարակ, տարբերվող կարծիք ունեցողները, ուժայինների խոշորացույցի տակ են, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ իշխանության իրականացվող քաղաքական հետապնդումները գալիս են լրացնելու տարբեր մասնագիտությունների և զբաղմունքի տեր անձանց նկատմամբ վերջին տարիներին տեղի ունեցող ճնշումների և կամայականությունների շարքը։

«Այս հետապնդումների հետևանքները բոլորը գիտեն` մեկի գործը տարիներով «քննում» են, մեկը` տնային կալանքի մեջ է, մեկի` երկրից բացակայելն է փակ, մյուսները պարզապես նստած են, դեռ չեմ խոսում Արմեն Գրիգորյանի մասին, ով բոլորիս աչքի առաջ դատարանում մահացավ:

Անակնկալ բան տեղի չի ունեցել, որովհետև իշխանության բոլոր ընդդիմախոսներն ու, առհասարակ, տարբերվող կարծիք ունեցողները, ուժայինների խոշորացույցի տակ են, իսկ նրանք էլ, ըստ գրաֆիկի, գործում են և ապահովում ճնշումների ընթացքը», - գրել է Աբրահամյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ