02 11 2023

Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Հռոմի ստատուտի վերաբերյալ

Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Հռոմի ստատուտի վերաբերյալ

Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վերաբերյալ : ՏԱՍՍ-ը հայտնում է, որ մման կարծիք է հայտնել Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների առաջարկը՝ ստորագրել միջպետական համաձայնագիր, որը կշրջանցի Հռոմի ստատուտի պահանջները։

«Կարծում եմ, որ մեր և Հայաստանի միջև ՄՔԴ-ի հետ կապված լրացուցիչ պայմանավորվածություն չի լինի, մենք ընդհանրապես չենք ճանաչում այդ կառույցը, ինչո՞ւ պետք է այս հարցի շուրջ ինչ-որ նոր համաձայնագիր քննարկենք»,-ասել է նա «Solovyov Live»-ի եթերում։

«Եվ եթե մենք ցանկանում ենք շարունակել ապրել խաղաղության, բարիդրացիության մեջ, միմյանց օգնություն և փոխադարձ աջակցություն ցուցաբերել, կարծում եմ, որ մեր հայ գործընկերները վաղ թե ուշ ստիպված կլինեն հետ կանչել Հռոմի ստատուտին միանալու իրենց որոշումը»,- հավելել է Ջաբարովը։ 

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ-ն քվեարկությամբ վավերացրեց ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը։ Այս որոշմանը կողմ քվեարկեց 60, դեմ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների 20 պատգամավորը: Վերջիններս բոյկոտել էին հարցի քննարկումը, վերադարձան նիստերի դահլիճ և դեմ քվեարկեցին։ Նրանք նշել են, որ փաստաթղթի ընդունումը Հայաստանի շահերի հետ կապ չունի և աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ