Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը համոզված է, որ արդարադատության ոլորտը գնալով առողջանում է:
«Մեզ ժառանգություն է հասել բավականին խարխլված արդարադատություն, բայց այսօր մեր քաղաքականության շնորհիվ գնում ենք լավ ուղղությամբ, ճիշտ ուղղությամբ: Բնականաբար, խնդիրներ կան, դրանք շատ են, բայց պրոցեսը գնում է դեպի առողջացում: Լրատվական դաշտում առողջացումն այն է, որ այստեղ կանգնում է 11 լրատվամիջոց, նույնիսկ չկա երկուսը, որ մեկ խմբի կամ մեկ տիրոջ անդամ լինի, բոլորդ տարբեր եք»:
Լրագրողները հակադարձեցին՝ ինչո՞ւ եք ԶԼՄ-ների տերերից խոսում, մենք մի տեր ունենք, դա Աստված է, ու ընդհանրապես սա ի՞նչ որակում է, Մինասյանը պատասխանեց.
«Դա գովասանք էր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը