01 11 2023

Փաշինյանի երեխաների վոյաժները բյուջեի հաշվի՞ն է կազմակերպվում



Վարչապետի ընտանիքի սպասարկումն օրենքով նախատեսված է, ինչպես նախատեսված է նաեւ պետական այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են վարչապետի ընտանիքի անդամները վարչապետի հետ հաճախ պետական օդանավով մեկնում արտերկիր:

Իսկ ինչպե՞ս են Փաշինյանի երեխաները հասել Եվրախորհրդարան, հարցին էլ արձագանքեց. «Կոնկրետ այդ հարցի մասին ես չգիտեմ, որովհետեւ անձամբ ես կոնկրետ այդ հարցով չեմ զբաղվել, բայց ամենայն հավանականությամբ, ձեր հարցի պատասխանն է՝ ոչ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ