ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«Տաթևն է, նա Արցախցի, է։ Կորցրել է Արցախը, պատերազմում՝ եղբորը, նաև՝ ուրիշ հարազատների։
Տաթևը կորցրել է ծննդավայրը, մենք բոլորս կորցրել ենք մեր Հայրենիքի մի կարևոր մասը։
Մեր բոլորի՝ իրական հայերի, սիրտը հիվանդ է, մեր վերքն՝ անբուժելի․․․
Մենք բոլորս պատանդ ենք, ուրացողի և հայրենադավի պատանդը։
Տաթևը նաև քաղաքական բանտարկյալ է։
Նա հիմա, առանց տեսակցության իրավունքի, գրեթե երկու ամիս, գտնվում է քրեակատարողական հիմնարկում։
Տաթևն առողջական խնդիրներ ունի, երեկ դարձյալ ուշագնաց է եղել։
Օրեր առաջ Տաթևի իրավունքների պաշտպանությամբ դիմել էի Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար Վասիլիս Մարագոսին։
Պատասխան նամակում Վ․ Մարագոսին ասում է, թե ՄԻՊ-ի հետ կապի մեջ են, նրա իրավունքները պաշտպանված են․․․
Ավելացնելու բան չունեմ․ Արևմուտքն ասում է և պնդում, թե Հայաստանը տարածաշրջանի անշրջելի ժողովրդավարությունն է․․․
Ու մինչ Գազայի շարունակվող ցեղասպանության առջև աչքերը փակած Արևմուտքի հավաքական քաջալերանքով Հայաստանում ամրապնդվում է «ժողովրդավարությունը», մի ամբողջ ժողովուրդ էթնիկ զտման ու հայրենազրկումի է ենթարկվում, իսկ բոլորս՝ անարժանապատվորեն, շարունակում ենք մեր հաղթանակներն ուրացած, Հայոց պետականության ապագան կասկածի տակ դրած իշխանությունների պատանդը լինել։
Տաթև Վիրաբյանը միակ քաղաքական բանտարկյալը չէ․․․»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը