30 10 2023

2024-ին կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը չենք բարձրացնելու. նախարար

2024-ին կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը չենք բարձրացնելու. նախարար

NEWS.am-ը գրում է.

«2024 թվականին աշխատավարձերի 8 տոկոսով բարձրացում է տեղի ունենալու աշխատաշուկայում՝ կապված տնտեսական տարբեր զարգացումների հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Նվազագույն աշխտավարձի չափը չենք բարձրացնելու, որովհետեւ դրա բարձրացումը բերում է նաեւ պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացման, որը չի պլանավորվում 2024-ին: Թոշակների բարձրացում եւս չի պլանավորվում 2024-ին: Միջնաժամկետ ծախսային ծրագրով մենք ներկայացրել ենք, որ մեր թիրախային ցուցանիշներին հասնելու ենք 2025-2026 թվականներին»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ