30 10 2023

Համաձայնեցվել են Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման 3 հիմնական սկզբունքները. Փաշինյան

Համաձայնեցվել են Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման 3 հիմնական սկզբունքները. Փաշինյան

Համաձայնեցվել են 3 հիմնական սկզբունքները, որոնք կարող են նպաստել խաղաղության հաստատմանը եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, եթե կողմերը հետեւեն այդ սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը իրական կդառնա։ «Առաջին սկզբունքն այն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ընդ որում՝ այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը կազմում է 29 800 քառակուսի կիլոմետր, իսկ Ադրբեջանինը՝ 86 600»,- ասել է Փաշինյանը։

Իսկ երկրորդ սկզբունքը, նրա խոսքով, այն է, որ Ալմաթիի հռչակագիրը, պլանի համաձայն, պետք է դառնա սահմանազատման եւ պետական սահմանի հետագա սահմանագծման քաղաքական հիմք։

Երրորդ սկզբունքը տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների բացումն է։ Դա, վարչապետի հավաստմամբ, պետք է տեղի ունենա ինքնիշխանության, իրավադատության եւ օրենսդրության փոխադարձ հարգման սկզբունքներով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ