Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Իրանը մեր բարեկամն է, ու դա ո'չ թե նրա համար, որ մենք շատ լավն ենք, այլ պարզապես համընկնում են մեր շահերը` Իրանը չի ուզում տեսնել հզոր Թուրքիա և թուրանիզմի գերիշխանություն, մենք էլ չենք ուզում տարածաշրջանը տեսնել թուրքերի և թուրանիստների գերիշխանության ներքո։
Հետևաբար Հայաստանն ու Իրանը պետք է ի վերջո դառնան ռազմավարական գործընկեր` համատեղ մշակելով տարածաշրջանային քաղաքականության ռազմավարությունը։
Մենք ասելով նկատի ունեմ Հայաստանի ճակատագրով իսկապես մտահոգ մարդկանց, այլ ո'չ թե Հայաստանի հաշվին խաղեր խաղացող լպրծուններին։
Հ.Գ. Ի դեպ, երբ խոսում եք ռեգիոնալիզմի մասին, սա հենց ռեգիոնալիզմի քաղաքականության կարևոր բաղադրիչն է` գտնել տարածաշրջանում շահակիցների և մշակել ընդհանուր օրակարգ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը