29 10 2023

«Ջայլամային քաղաքականության» ռեսուրսն օրըստօրե սպառվում է. Վարդան Ոսկանյան

«Ջայլամային քաղաքականության» ռեսուրսն օրըստօրե սպառվում է. Վարդան Ոսկանյան

Իսրայելի մերձագույն դաշնակից Բաքվի բարբարոսական վարչախումբը ՄԱԿ-ում երեկ կողմ է քվեարկել մի բանաձևի, որը պաշտոնական Թել-Ավիվը դիտարակում է որպես հակաիսրայելական։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

 «Գազայի անմարդկային ռմբակոծության, մզկիթների ու քաղաքացիական ենթակառուցվածքների անխնա ոչնչացման վերաբերյալ քար լռություն պահպանող Ադրբեջան արհեստածին կազմավորման իշխող վարչախումբն այս անգամ ստիպված է եղել գնալու նման քայլի, որովհետև հակառակ դեպքում կվատթարացներ հարաբերությունները ոչ միայն իսլամական երկրների, այլ, որ շատ ավելի կարևոր է, Թուրքիայում «եղբայրական» Էրդողանական վարչախմբի հետ։ 

Բանն այն է, որ վերջինս հակամարտության թեժացման ներկա փուլի սկզբում, փորձելով պահպանել հավասարակշռություն, այժմ արդեն մահմեդական աշխարհում իր դիրքերը չսասանելու նպատակով խիստ հռետորաբանություն է կիրառում Իսրայելի հանդեպ, և, ամենայն հավանականությամբ, նույնը պահանջում անել Բաքվի բարբարոսական վարչախմբից։ Անկախ իր կամքից, թուրքական մուրճի և իսրայելական սալի արանքում փաստացիորեն հայտնված Բաքվի բռնապետը գրեթե զրկվել է մանևրելու հնարավորությունից և կանգնած է բարդ երկընտրանքի առջև՝ սատարել դաշնակցին, թե՞ «եղբորը», որովհետև «ջայլամային քաղաքականության» ռեսուրսն օրըստօրե սպառվում է»,- գրել  է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ