Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսով քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը: Այդ մասին լուր է հրպարակվել ՌԴ ԱԳՆ-ի կայքում։
«Հաստատվել է 2020-2022 թվականների ընթացքում ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հանդիպման շրջանակներում, ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովը կարճատև զրույց է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը