«Քննարկվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածության հարցը և սա առիթ է խոսելու, իսկապես, դատական համակարգի մասին: Ճշմարտությունն այն է, որ ցավոք այսօր ՀՀ դատական համակագն իրականացնում է ուղիղ հենց անարդարադատություն … Իմ խորին համոզմամբ խնդիրն այն է, որ ներկա դատական համակարգը, որը սահմանադրական փոփոխությունների արդյունքում պետք է լիներ ավելի անկախ՝ օրենսդիր և գործադիր իշխանություններից, իբրև պետության կարևորագույն երրորդ ճյուղ, ամբողջությամբ մխրճվել է հենց օրենսդիր ու գործադիր իշխանությունների, մեծամասնություն կազմող քաղաքական միավորի մեջ… 3200-ից ավելի անձինք այս ընթացքում բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ, գերակշիռ մասում նպատակը մեկն է եղել ուղղակի անձանց զրկել իրենց սահմանադրական իրավունքներն իրացնելու հնարավորությունից, այն է հավաքների մասնակցությունից: Բայց ողբերգական այն է, որ դրանից հետո կիրառված խափանման միջոցները կիրառվել են հենց ազատությունից զրկելու նպատակով: Կալանավորումն այս իշխանության օրոք դիտվում է որպես պատժի տեսակ, կիրառվում է կալանավորումը՝ առանց հաշվի առնելու ՔՕ պահանջները: Կալանքը որպես խափանման միջոց պետք է դիտվի վերջին հնարավորություն, մենք ունենք բացահայտ չարաշահում այս գործիքի»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը