23 10 2023

Մասիս Մելքոնյանի կողմից արված «հիմնավորումը» զուտ քաղաքական բովանդակություն ունի․ Ավետիք Իշխանյան

Մասիս Մելքոնյանի կողմից արված «հիմնավորումը» զուտ քաղաքական բովանդակություն ունի․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կարդացի դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից, քաղբանտարկյալ Լևոն Քոչարյանին կալանքից ազատելը մերժելու հիմնավորումը․ «․․․այդպիսի գործողություններում Լ․Քոչարյանի ակտիվ դերակատարությունը, Դատարանին բավարար հիմքեր են տալիս բարձր գնահատել նաև մեղադրյալ Լևոն Քոչարյանի կողմից ազատ արձակվելու դեպքում նմանատիպ հասարակական անկարգությունների և հասարակական անվտանգության խեղաթյուրման առաջացման ռիսկը և վտանգը»։ Անկեղծ ասած, այս դատավորն, ի տարբերություն, այլ իր գործընկերների, ավելի անկեղծ է։ Նա չի փնտրում և հարմարեցնում, զանազան «իրավական» հիմնավորումներ, գարշապետի կողմից հրահանգված ընդդիմադիր գործիչներին կալանելու համար։ Նրա կողմից արված «հիմնավորումը», որևէ առնչություն չունի իրավաբանության հետ, այլ զուտ քաղաքական բովանդակություն ունի, որն իմ համոզմամբ ողջունելի է։
Այսպիսով, դատավոր Մասիս Մելքոնյանն, իր որոշումով, կոչ է անում ընդդիմությանը․ «Մոռացե՛ք, օրենքի, իրավական գործընթացների մասին։ Եթե ի վիճակի եք, դիմեք քաղաքական ճնշումների, եթե ՝ ոչ, համակերպվեք և հանձնվեք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ