«Կառավարության կողմից անտերության են մատնված բոլոր մեր այն հայրենակիցները, որոնք տեղահանվել են Արցախից. կառավարության տրամադրած գումարը, նույնիսկ, վարձի փոխհատուցմանը չի հերիքում, և երբ Փաշինյանն ասում է՝ «պատվով տեղավորեցինք» դա ցինիզմ է ու ծաղրանք մեր հայրենակիցերի նկատմամբ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Երիտասարդի Ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը:
Նշենք, որ «Երիտասարդի Ձայնը» ՀԿ-ն այս օրերին ծավալուն մարդասիրական ծրագրեր է իրականացնում ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսը թոթափելու, աջակցելու, խնդիրները լուծելու ուղղությամբ:
«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացիներ են և ունեն կապույտ անձնագիր. պետությունը պարտավոր է ամբողջապես փոխհատուցել իր երկրի քաղաքացիներին, բայց մենք տեսնում ենք, որ ոչ միայն չեն փոխհատուցում, ոչ միայն անտարբերության են մատնված մեր հայրենակիցները, այլև տեսանք, որ նույնիսկ ոստիկանությունն է տուգանում՝ ԱՊՊԱ-ի համար»,- ասաց մեր զրուցակիցը։
Հովհաննես Հարությունյանի հետ քննարկել ենք Հայաստանի առջև կանգնած մի շարք խնդիրներ։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը