20 10 2023

Փաշինյանին ծափահարում էին՝ հանուն այդ ծափերի երկիրը զոհաբերող կլոուն լինելու համար. Հովհաննես Հարությունյան



«Կառավարության կողմից անտերության են մատնված բոլոր մեր այն հայրենակիցները, որոնք  տեղահանվել են Արցախից.  կառավարության տրամադրած գումարը, նույնիսկ, վարձի փոխհատուցմանը չի հերիքում, և երբ Փաշինյանն ասում է՝ «պատվով տեղավորեցինք» դա ցինիզմ է ու ծաղրանք մեր հայրենակիցերի նկատմամբ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Երիտասարդի Ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը:

Նշենք, որ «Երիտասարդի Ձայնը» ՀԿ-ն այս օրերին ծավալուն մարդասիրական ծրագրեր է իրականացնում ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսը թոթափելու, աջակցելու, խնդիրները լուծելու ուղղությամբ: 

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացիներ են և ունեն կապույտ անձնագիր. պետությունը պարտավոր է ամբողջապես փոխհատուցել իր երկրի քաղաքացիներին, բայց մենք տեսնում ենք, որ ոչ միայն չեն փոխհատուցում, ոչ միայն անտարբերության են մատնված մեր հայրենակիցները, այլև տեսանք, որ նույնիսկ ոստիկանությունն է տուգանում՝ ԱՊՊԱ-ի համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Հովհաննես Հարությունյանի հետ քննարկել ենք Հայաստանի առջև կանգնած մի շարք խնդիրներ։

 Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ