19 10 2023

Մի քանի անկլավի խնդիր չէ, մի ամբողջ մարզ ենք կորցնելու, նաև՝ դրան հարակից մարզերը. քաղաքագետ



 «Հանրությունն անկլավների հարցը լավ չի ընկալում այն պատճառով, որովհետև մտածում է՝ մենք էլ այնտեղ անկլավ ունենք, փոխանակում կլինի, կանցնի կգնա։ Ո՛չ… Սա մի քանի անկլավի խնդիր չէ, մի ամբողջ մարզ ենք կորցնելու ուշ թե շուտ, կորցնելու ենք նաև դրան հարակից մարզերը»,- «Հայաստանը՝ իբրև մի մեծ «անկլավ» թեմայով պանելային քննարկմանն ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար  Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

 «Մարդիկ՝ Հայաստանի գյուղացուց սկսած մինչև ԱՄՆ պետքարտուղար տեսնում են,  որ  թուրք-ադրբեջանական դաշինքը ռազմական օպերացիա է նախագծում, որի նպատակն է  Գեղարքունիքով, Սելիմի լեռնանցքով Հայաստանը երկու մասի բաժանել ու թուրքական միջանցքը կյանքի կոչել։ Մարդիկ հասկանում են, որ որպես պետություն, հանրություն կանգնած են մահացու վտանգի առաջ և «փրկելու» մասին որևէ մեկը չի էլ խոսում, տրամադրություններն էլ այնպիսին են, որ դիմադրության գաղափարները, ցավոք սրտի, այլևս պոպուլյար չեն»,-ասաց քաղաքագետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ