Մեր երկրում դատական համակարգն անկախ է, և պետական մարմիններն էլ երբեմն պարտվում են։
Այսպես արձագանքեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ մասնագիտությամբ իրավաբան նախարարը դատարանում պարտվում է և պետությունը ստիպված է լինում ապօրինի ազատումների համար վճարել տվյալ աշխատողներին։
«Այո, ժողովրդավարական երկրում, պետական մարմինները երբեմն նաև պարտվում են, ոչ մի սարսափելի բան չկա»,- ասաց նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը