Մեր երկրում իրավական բեսպրեդելը նոր երևույթ չէ, ուղղակի Լևոն Քոչարյանի նկատմամբ կատարվողը հետաքրքիր է նրանով, որ հենց Լևոնի դեմ են արել այն, ինչում իրեն են մեղադրում: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը:
«Սա խոսում է իշխանության վախերի մասին, Լևոնի կալանավորումից մեկ օր առաջ Փաշինյանն իր լայվով հրահանգեց մեկուսացնել Լևոնին: Փորոձում են մեկուսացնել բոլոր նրանց, ովքեր ակորղ են մարդկանց մոբիկլիզացնել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը