IRNA գործակալության փոխանցմամբ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ առաջիկա ժամերին դիմադրության ճակատի կողմից հնարավոր են կանխարգելիչ միջոցառումներ։
« Դիմադրության ճակատի առաջնորդները թույլ չեն տա, որ Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում իր ուզած գործողություններն իրականացնի. առաջիկա ժամերին դիմադրության ճակատի կողմից հնարավոր են կանխարգելիչ միջոցառումներ»։
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ դիմադրության բոլոր առաջնորդները հնարավորություն կտան հասնել քաղաքական լուծման, սակայն «ցանկացած գործողություն հնարավոր է», եթե խաղաղ բնակչության դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները շարունակվեն։
«Մենք փորձում ենք չընդլայնել պատերազմի շրջանակը, սակայն դիմադրության ճակատը կփոխի Իսրայելի աշխարհագրական քարտեզը, եթե Իսրայելի հանցագործությունները շարունակվեն»,- հավելել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը