ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիստինե Վարդանյանը գրում է
«Հաղորդում հանցագործության մասին
Սամվել Բաբայանը Հ1-ի եթերում հայտարարում է, որ ուղիղ բանակցել է Բաքվի հետ։
ՀՀ Գլխավոր Դատախազությունը շատ օպերատիվ արձագանքում է այդ եթերի հայտարարություններին և Քր․ Օրենսգրքի երկու հոդվածով քրեական գործ է հարուցում։
Սակայն գործերը հարուցվում են ոչ թե Բաքվի հետ ուղիղ բանակցելու դրվագով, այլ եթերի ընթացքում Արցախի Հանրապետության պաշտոնյաների հասցեին հնչող մեղադրանքների դրվագներով։
Այսօր պատգամավոր Lilit Galstian-ը հրապարակային հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին վերոհիշյալ անձի Բաքվի հետ ուղիղ բանակցելու դրվագով։ Տեսնենք սրան որքան օպերատիվ կարձագանքի ՀՀ Գլխավոր Դատախազությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը