Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցը, դա արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու խնդիրն է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյություն ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Հայրենադարձության խնդիր կա: Սա պետք է օրակարգային խնդիր դառնա: Սա մեր ժողովրդի արժանապատվության խնդիրն է: Բաքվում այսօր պահվող մեր հայրենակիցների, գերիների, անօրինաբար Բաքվում պահվող Արցախի ղեկավարության վերադարձը Հայաստան, պետք է օրակարգային խնդիր դառնա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը