14 10 2023

Տրակտատ հեղափոխության մասին․ Խաչատուր Ստեփանյան

Տրակտատ հեղափոխության մասին․ Խաչատուր Ստեփանյան

«Հեղափոխության տեսակավորման համար անհրաժեշտ հաշվի առնել մի շարք գործոններ և չափանիշներ՝ ուժգնության և հաջողության աստիճանը, գաղափարաբանական առաջադրանքները և դրանց իրականացման չափը, բնույթը, ընդհանրականությունը, ծավալը, տևողությունը, գործադրված միջոցները, համաժողովրդականության աստիճանը, ղեկավարության սոցիալական մակարդակը, քաղաքական ըմբռնումները և այլն:

Սոցիալ-քաղաքական առումով հեղափոխությունները կարող են լինել ազգային, քաղաքական, սոցիալական կամ սոցիալ տնտեսական:

Ազգային հեղափոխությունն այն է, երբ ժողովուրդը ձգտում է ազատության օտար ազգի կամ բռնակալների լծից և ինքն է որոշում իր ճակատագիրը: Այդպիսի հեղափոխություն էր 19-րդ դ. վերջի և 20-րդ դ. սկզբի արևմտահայ ազգային-ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ, Հունաստանի, Բուլղարիայի և բալկանյան մյուս ժողովուրդների անկախացումը օսմանյան լծից, Այդպիսի հեղափոխությամբ անկախացան բրիտանական և ֆրանսիական գաղութները:

Քաղաքական հեղափոխությունն այն է, երբ պայքար է մղվում մարդու իրավուքների, օրենքի առջև հավասարության, ժողովրդավարության հաստատման համար: Այդպիսի հեղափոխությունները սովորաբար ավարտվում են սահմանադրության փոփոխությամբ:

Սոցիալական կամ սոցիալ-տնտեսական հեղափոխությունները լինում են սոցիալական անարդարությունները սրբագրելու համար: Երբ երկրում կան տնտեսական և այլ բնույթի մենաշնորհներ, որոնք խոչընդոտում են ընդհանուր զարգացմանը, միաժամանակ գործադրվող բարեփոխումները չեն արդարացնում սպասելիքները, հեղափոխությունը դառնում է անխուսափելի»:

 Խաչատուր Ստեփանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ