13 10 2023

Այս ցավոտ իրականությունը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ մենք պետություն չունենք․ Հովհաննես Հարությունյան

Այս ցավոտ իրականությունը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ մենք պետություն չունենք․ Հովհաննես Հարությունյան

Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այս կադրերը, այս ցավոտ իրականությունը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ մենք պետություն չունենք։
Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս անտեր է։
Գործող իշխանությունները ոչ միայն իրենց ձեռքերը լվացել են Արցախից և հանձնել այն, ոչ միայն ՀՀ տարածքների անվտանգության ապահովումից են իրենց ձեռքերը լվացել, այլ նաև անտեր են թողել ՀՀ քաղաքացուն։
Բոլորս, կապույտ անձնագիր ունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ մենք անտեր ենք և անպաշտպան։
Հայաստանի Հանրապետությունը գործող իշխանությունների պատճառով վերածվել է իմպոտենտ, անկարող, իրենից ոչինչ չներկայացնող մի տարածքի, որի չափն ու սահմաններն անգամ հստակ չեն…

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ