12 10 2023

Միջազգային հարաբերությունները ջունգլիների նման է․ Ստեփան Դանիելյան

Միջազգային հարաբերությունները ջունգլիների նման է․ Ստեփան Դանիելյան

Եթե մենք չունենք դաշնակիցներ եւ բարեկամներ, ապա դա նշանակում է, որ աշխարհի, այսինքն միջազգային քաղաքականության մեջ սխալներ ենք թույլ տվել, չենք հասկացել իրերի դրությունն ու տրամաբանությունը։ Այս  մասինն իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Հիմա տարածված կարծիք կա, որ աշխարհում մենակ ենք մնացել, դաշնակից չունենք եւ այլն։

Պարզենք այդ հարցը։

Այս աշխարհում բոլորն են մենակ, եւ Ամերիկան, եւ Իսրայելը, եւ Զամբիան Զանզիբարի հետ, բացի ռուսներից, որոնք երկու դաշնակից ունեն' բանակն եւ նավատորմը։

Միջազգային հարաբերությունները ջունգլիների նման է, ինչպես կրիմինալ աշխարհի, իսկ այդ երկու, միմյանց հարազատ միջավայրերում, այնուամենայնիվ օրենքներ կան' ջունգլիների եւ կրիմինալ օրենքները եւ այդ օրենքն անարխիան չի։

Ջունգլիներում աննպատակ միմյանց չեն ոչնչացնում, սպանում են, երբ սոված են, երբ իրենց որսի տարածքն են պաշտպանում։ Ուտելու ժամանակ էլ որսում են թույլերին։ Դա երկաթյա ու ռացիոնալ օրենքներ են, որտեղ յուրաքանչյուր արարած ունի իր դերը եւ տեղը կերակրաշղթայում։

Եթե մենք չունենք դաշնակիցներ եւ բարեկամներ, ապա դա նշանակում է, որ աշխարհի, այսինքն միջազգային քաղաքականության մեջ սխալներ ենք թույլ տվել, չենք հասկացել իրերի դրությունն ու տրամաբանությունը։

«Մենք» ասելով, նկատի ունեմ նախկիններին, ներկաներին ու հնարավոր ապագաներին»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ