ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ժամանել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է APA-ն։
Առաքելության մանրամասները, ժամկետները և կազմը չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ առաքելության անդամներն առաջին այցից հետո հայտնել էին, որ Ստեփանակերտում չեն տեսել հայերին, չեն տեսել ավերածություններն ու հրետակոծության արդյունքները, այլ եղել են Աղդամում, այնտեղ էլ տեսել են գնդակոծության արդյունքները։ Առաքելության եզրակացությունը արժանացավ բուռն քննադատության, այդ թվում ՀՀ ԱԳՆ կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը