08 10 2023

Ալիևը փորձել է ստանալ եվրոպական աջակցությունը, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» համար. Վարդան Ոսկանյան

Ալիևը փորձել է ստանալ եվրոպական աջակցությունը, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» համար. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով Ալիև-Միշել հեռախոսազրույցի ընթացքում Ալևի հնչեցրած հայտարարոթյուններին, գրում է.

«Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում կրկին բարբաջել է Հայաստանի կողմից իբր «բռնազավթված 8 գյուղերի» և, որքան էլ «տարօրինակ» թվա, փորձել է ստանալ եվրոպական աջակցություն թուրք-ադրբեջանական երազանքի, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» համար։

Բանն այն է, որ Բաքվի վարչախմբի պաշտոնական քարոզչամեքենայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բռնապետն «ընդգծել է, թե այժմ Իրանի հետ աշխատանքներ են ընթանում տարածաշրջանային տրանսպորտային միջանցք ստեղծելու» ուղղությամբ։

Եթե փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է հանկարծ Բաքվի բռնապետը փորձում Շառլ Միշելին «հաշվետու» լինել Իրանի հետ իր հարաբերությունների այս հատվածի վերաբերյալ, ապա ակնհայտ է դառնում, որ թաքնված նպատակը մեկն է՝ «օգնեք ստանալ այդ միջանցքը Հայաստանից, հակառակ դեպքում ես կօգտագործեմ Արևմուտքի համար անցանկալի Իրանի ուղին»։

Միակ խնդիրն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր և հենց հիմա էլ Իրանի տարածքով գործում է արհեստածին Ադրբեջանից Նախիջևան գնացող ավտոճանապարհ, իսկ Թեհրանը հրաժարվում է սեփական գումարների հաշվին դրան զուգահեռ կառուցել որևէ այլ ենթակառուցվածք՝ այդ թվում երկաթուղի, այսինքն այդ ուղին հենց այժմ էլ օգտագործվում է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ