Ստալինյան ոճի ֆիկտիվ դատավարությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին առևանգելը Հայոց ցեղասպանության իրագործողների՝ երիտթուրքերի ստորագրությունն է՝ ուղղված ժողովրդին իրենց առաջնորդներից զրկելուն։ Էթնիկ զտումների մոդելն ապացուցում է, որ Ադրբեջանի նախագահի խոստումները մոլորություն են:
Այդ մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Բելգիայում Հայաստանի դեսպան և Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը