06 10 2023

Ինչ է նշանակում «միակողմանի պարտավորություն վերցնել». քաղաքագետ

Ինչ է նշանակում «միակողմանի պարտավորություն վերցնել». քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Ադրբեջանի տեղեկատվական դաշտում հետևյալ միտքն է պտտվում. «Հայաստանը միակողմանի պարտավորություն է վերցրել գրավոր ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Արցախը և «անկլավները»:

Ուրեմն` ինչ է նշանակում «միակողմանի պարտավորություն վերցնել»:

Սա նշանակում է, որ Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի և այն, ինչ քննարկվել է Գրանադայում, բացարձակապես Ադրբեջանը իրեն պարտավորված չի զգում, բայց քանի որ Հայաստանը ներկայացնողը գրավոր միակողմանի պարտավորություն է ստանձնել, ապա Ալիեւը անընդհատ այդ հանգամանքը դնելու է սեղանին, և դա այլևս ո'չ թե փոխզիջում է, այլ կատարված փաստ, որի շուրջ թշնամին այլեւս չի խոսի, փոխարենը նոր պահանջներ, նոր փաստարկներ և այլն։

Ահա' օրվա արդյունքները...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ