Հայաստանը ստացավ անկախություն սեպտեմբերի 21-ի հանրաքվեով, ոչ թե Ալմաթայի հռչակագրով, սեփական ձախողումները արդարացնելու համար գոնե պատմությունը մի աղճատեք: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Հայաստանը պարտվեց 44-օրյա պատերազմի ժամանակ, մեղավոր էին նախկինները, Արցախի Հանրապետության դեպքում, այս դեպքում մեղավոր են ներկաները: Որ Արցախը ճանաչում էիք Ադրբեջանի մաս, ինչ էիք մտածում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը