03 10 2023

Հայերը եղբայրական ժողովուրդ են, բայց Մոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ. Պեսկով

Հայերը եղբայրական ժողովուրդ են, բայց Մոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ. Պեսկով

Կրեմլը Հռոմի ստատուտի  վավերացումը ՀՀ ԱԺ-ի կողմից  համարում է ոչ ճիշտ քայլ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը Դմիտրի Պեսկովը։

 «Ռուսաստանը Հայաստանի ժողովրդին եղբայրական է համարում, բայց Մոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ կապված», - լրագրողներին ասել է Պեսկովը։

 «Հայաստանը բարեկամ պետություն է, մեր գործընկերը, և, իհարկե, մենք շատ ընդհանրություններ ունենք եղբայրական հայ ժողովրդի հետ և չենք կասկածում, որ այն մեզ ընդմիշտ կմիավորի, բայց միևնույն ժամանակ, լրացուցիչ հարցեր ունենք  Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ, դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ