02 10 2023

30 տարվա «օկուպացիայից» հետո Ղարաբաղը, որը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է, ազատագրվեց. Էրդողան

30 տարվա «օկուպացիայից» հետո Ղարաբաղը, որը  Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է, ազատագրվեց. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի  հայերի էթնիկ զտումը, բնաջնջումը և զանգվածային արտագաղթը որակել է  «արդարության հաղթանակ»։

Ըստ նրա, «30 տարվա «օկուպացիայից» հետո Ղարաբաղը, որը  Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է, ազատագրվեց, և արդարությունը հաղթեց», հաղորդում է Anadolu-ն։

Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան միջազգային ասպարեզում դրսևորվել է  «որպես վստահելի գործընկեր»։

«Մեր բոլոր եղբայրները՝ Ղարաբաղից մինչև Լիբիա, Սիրիայից մինչև Սոմալի, լավ գիտեն, թե որքան արժեքավոր և կարևոր է Թուրքիայի բարեկամությունը։ Չկա մի երկիր, հասարակություն կամ կառույց, որը թշնամական քաղաքականություն վարի Թուրքիայի նկատմամբ և արդյունքում շահի դրանից»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ