«Ոչ մի բան»:«Ex Oriente» Հայաստանի արևելագետների միության մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հարցին՝ ի՞նչ կտա ՀՀ-ին Հռոմի ստատուտի վավերացումն, այսպես պատասխանեց միության խորհրդի հիմնադիր անդամ Արսեն Գասպարյանը։
Միության խորհրդի հիմնադիր մյուս անդամ Արթուր Խաչիկյանն էլ հորդորեց վերհիշել՝ վերջին անգամ ե՞րբ է եղել, որ ինչ-որ միջազգային կառավարության կամ միջազգային կազմակերպության, կամ ինչ-որ պայմանագրի միջոցով մենք Ադրբեջանի որևէ ներկայացուցչի ենք պատասխանատվության ենթարկել վերջին 35 տարիների ընթացքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը