28 09 2023

ՔՊ-ն հանձնաժողովի նիստում միաձայն ընդունեց Հռոոմի ստատուտը

ՔՊ-ն հանձնաժողովի նիստում միաձայն ընդունեց Հռոոմի ստատուտը

Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու նախագիծը։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվեց Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը:

Նախագիծը կընդգրկվի խորհրդարանի առաջիկա նիստերի օրակարգում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ