«Արցախում մեր աչքի առաջ էթնիկ զտումներ են ծավալվում. հայերը լքում են իրենց տունը, որն ավելի քան 2000 տարեկան է»: Այս մասին իր X միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։
«Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունն ազդակ է Հայաստանի բնակիչներին՝ հաջորդը դուք եք: Ռուբեն Վարդանյանը և բոլոր անարդարացիորեն ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն:
Բայդենի վարչակազմը պետք է հրապարակայնորեն ասի Ադրբեջանին՝ վերջ տվեք հիմա, այլապես պատժամիջոցների կենթարկվեք:
Անցյալ շաբաթ պատգամավոր Քրիս Սմիթը և ես բանաձեւ ներկայացրեցինք Արցախում ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Սա 21-րդ դարն է. Միացյալ Նահանգները չի կարող աչք փակել էթնիկ զտումների վրա»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը