Նորից ասում եմ ոստիկանությանը, իրավապահ համակարգի մյուս բաժիններին, դուք վերազանցում եք, գերազանցում եք ձեր կոչումն ու պարտականությունները, սա ուղղակիորեն ծառայություն է մեկ մարդու, մեկ մարդու վախերի։ Երեկ ասել եմ՝ դուք գերի եք էս մարդու ձեռքը, մենք էլ բոլորով, քանի որ ձեզ են կարգել բանտապան, մենք էլ բոլորով ձեր ձեռքն ենք գերի ընկել, և այդ գերությունից պետք է բոլորով ազատվենք, ուղղակի պետք է ազատվենք։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ էս հրապարակում, կարևոր չի։ 30 տարի մենք անընդհատ՝ ես, իմ ընկերները, հոգևոր եղբայրները, անընդհատ խոսել ենք ճշմարտության մասին, անընդհատ խոսել ենք արժեքների, բարիքի, տիրոջ ներկայության, հավատքի հաղթանակի մասին, հայրենիքի մասին, հիմա էլ էդ բոլորը մեզ համար պիտի դառնան պարզ տեսություն՝ ի՞նչ արժեք ունեն դրանք, ոչ մի արժեք չունեն, և եթե չպիտի դառնան գործ, կյանք, սկզբունք, իրականություն, բացարձակ նշանակություն չունեն նրանց ոչ մի բան չի պատահի, մեզ կպատահի ամեն ինչ։ Ես ոչ մի քայլ ետ դնելու ճանապարհ չեմ տեսնում ինձ համար, այլընտրանք էլ չկա»,-ասաց Բագրատ Սրբազանը հանրահավաքի ներկաներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը