16 05 2024

ՀՀ տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել. Արմեն Գրիգորյան

ՀՀ տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել. Արմեն Գրիգորյան

Մենք կարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել, ՀՀ տարածքից որեւէ միլիմետր հող չի հանձնվել: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Նախ ուզում եմ նշել շատ կարեւոր համաձայնություն, որը ձեռք են բերել ՀՀ-ն եւ Ադրբեջանը, դա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա որպես սկբունք սահմամազատման գործընթաց սկսելն է, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օգտագործվելու են խորհրդային միության վերջին տարիներին  գոյությու ունեցող իրավական քարտեզները եւ դա պատճառը նաեւ, որ 197 թվականի քարտեզն է սահմանազատման հիմք վերցվել եւ ըստ դրա մենք սահմանազատում ենք անցկացրել: Այդ սահմանազատման գործընթացի ընթացքում գծվել է սահմանը, սահմանից այս կողմ ՀՀ տարածքն է, սահմանից այն կողմ Ադրբեջանի տարածքը»,-ասաց նա: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ