Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Բինագադիի շրջանային դատարանը որոշում է կայացրել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի նկատմամբ։
Ավելի վաղ նման որոշում էր կայացվել նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը