16 05 2024

Շուտով կկայանա կարևոր, առանցքային հանրահավաքը․ Բագրատ սրբազան

Շուտով կկայանա կարևոր, առանցքային հանրահավաքը․ Բագրատ սրբազան

Այսօր, ինչպես տեղեկացրեց Սրբազանը, հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք կուսակցությունների ու գործիչների հետ՝ «Հայրենիք» կուսակցության, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, Շանթ Հարությունյանի, տարբեր անհատների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։

Վաղը հանդիպումներ են նախատեսված երիտասարդության հետ՝ ԵՊՀ-ի մոտ բաց դասախոսություն է, բժշկական համայնքի ներկայացուցիչների հետ են նաև հանդիպելու, ավելի ուշ՝ 100-ից ավելի դասախոսների հետ, որոնք նույնպես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միացել։ Առաջիկայում հանդիպում կլինի մշակութային գործիչների հետ, ապա՝ պահեստազորի սպաների հետ։  

«Շաբաթ օրը առավոտյան ժամը 11։00-ին բոլոր քաղաքական կուսակցություններին՝ անխտիր, հրավիրում ենք հանդիպման։ Այս հանդիպումները շատ կարևոր են»,- ասաց Սրբազանը։

Նա տեղեկացրեց նաև՝ շուտով կկայանա կարևոր, առանցքային հանրահավաքը։

«Շատ մեծ հանրահավաք՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու այն հանգրվանին, որտեղ պետք է հասնեն»,- ասաց Բագրատ Սրբազանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ