15 05 2024

Ձերբակալվել է «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը

Ձերբակալվել է «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտնում է․

«Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ։ 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժամ ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։  Անազատության մեջ պահվող քաղաքացիներին այցելել ու նրանց պաշտպանությունը ստանձնել է իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են։

Հայտարարում ենք, որ նշված վարութային ակտերը ստորագրողների արարքում առկա է ապօրինի ձերբակալման ակնհայտ հանցակազմ, սակայն կառավարող ուժի քաղաքական իշխանության պայմաններում առկա չէ արարքի արդյունավետ քննության որևէ հեռանկար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ