ԱՄՆ Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդլայնել օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և կրճատել Ադրբեջանին տրամադրվող օգնության ամբողջական փաթեթը։ Այս մասին X-ում հայտնել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։
«Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ում բռնի տեղահանված հայերը կարողանան վերադառնալ իրենց տները՝ Արցախ, որտեղ նրանք ապրել են հազարավոր տարիներ»,- ասել է Շերմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը